ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում ադրբեջանական կողմից արձակված հրազենային փամփուշտից վիրավորվել է ժամկետային զինծառայող։
Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ զինծառայողը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում վիրահատվել է:
Նրա հավաստիացմամբ` զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։ Այժմ նա «Մուրացան» հիվանդանոցում է: