ՌԱԴԻՈ

Փարվանյան. «Արցախում նույնպես տոնել են փետրվարի 23-ը»

Գեներալ-մայոր, Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը խոսում է փետրվարի 23-ի խորհրդի մասին։
Sputnik

Տիգրան Փարվանյան
«Հայերիս համար այս օրը մեծ խորհուրդ ունի։ Փետրվարի 23-ը մեզանում հիշատակվում է որպես խորհրդային Կարմիր բանակի օր։ Իսկ այսօր այդ բանակի 100-ամյակն է։ Արդեն վաղուց չկա Խորհրդային միությունը, բայց սերունդը, որն ապրել է խորհրդային տարիներին ու ծառայել բանակում, հիշում է ու նշում փետրվարի 23-ը` որպես հայրենիքի պաշտպանի տոն»,- ասաց գեներալ-մայորը։

Նա տեղեկացրեց, որ այսօր Ռուսաստանում մեծ շուքով են նշել այդ տոնը` որպես հոբելյանական իրադարձություն։ ՌՈւսաստանի դաշնությունից այդ առումով հետ չի մնացել նաև Արցախի Հանրապետությունը։ Այնտեղ նույնպես արցախցիները իրենց հարգանքի տուրքն են մատուցել խորհրդային բանակում ծառայություն իրականացրած տղամարդկանց։