Գործարար Գրիգորի Ավետիսովը պաշտպանել է ռուսաստանցի մարզիկներին

Մոսկովյան հայտնի բիզնես-դպրոցներից մեկի տնօրեն, հայազգի Գրիգորի Ավետովը որոշել է սատարել ռուսաստանցի օլիմպիական մարզիկներին աջակցող եզակի նախագծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Մոսկվայի«Սիներգիա» բիզնես-դպրոցի տնօրեն Գրիգորի Ավետովը որոշել է աջակցել ռուս մարզիկներին, որոնց զրկել են Պհենչհանում ձմեռային օլիմպիական խաղերին իրենց դրոշի տակ մասնակցելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է «Ռուսկայա պլանետա» պարբերականը։

Ավետովը ելույթ է ունեցել Մոսկվայում «Տրանսֆորմացիա —2» բիզնես-ֆորումում` իր աջակցությունը հայտնելով «Ես քո կողմից եմ» («Я за тебя») նախագծին։

Առանց դահուկների Փհենչհան մեկնած հայ դահուկորդի մարզագույքի հարցը լուծվեց

«Մարզիկները, որոնք պարտադրված էին առանց դրոշի ու օրհներգի մեկնել Փհենչհան, դավաճաններ չեն։ Նրանք 4 տարի աշխատել են` ամբողջ աշխարհին ռուսի հնարավորություններն ի ցույց դնելու համար։ Ամենակարևորը դա է», — պարբերականը մեջբերում է Ավետովի խոսքերը։

Գործարարի խոսքով` «Ես քո կողմից եմ» ծրագիրն իրականացվում է առանց կառավարության գումարի կամ օգնության, ու ցանկացած մարդ կարող է միանալ նախաձեռնությանը։

Երեքշաբթի` փետրվարի 20-ին, «Տրանսֆորմացիա — 2» մեծ բիզնես- ֆորումի շրջանակում, որն անցկացվում էր Մոսկվայի կառավարության հովանու ներքո, հուշագիր ստորագրվեց` «Ումնայա շկոլա» գիտության ու բարձր տեխնոլոգիաների տեղեկատվական պորտալի ու «Սիներգիա» բիզնես-դպրոցի ռազմավարական համագործակցության մասին։

Instagram սոցիալական կայքում արդեն էջ է ստեղծվել, որի նպատակն է աջակցել ռուսաստանցի մարզիկներին Փհենչհանի Օլիմպիական խաղերին։