Ալեքսանդր Ռևայի հայ կինը խոստովանել է` «ես «խոտանված» եմ»

Գեղեցկուհի Անժելիկան` հայտնի շոումեն և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ռևայի կինը, ամուսնու պես սիրում է կատակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Շոումեն և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ռևայի հայ կինը` Անժելիկան, որոշել է կատակել և բարձրացնել իր բաժանորդների տրամադրությունը։

Instagram-ում նա մի լուսանկար է հրապարակել և հետաքրքիր գրառում արել։

«Կներեք, կարելի՞ է ձեզ հետ ծանոթանալ։ Ոչ, ես «խոտանված» եմ (бракованная)… Այսի՞նքն։ Դե, «ամուսնացած» (в браке) էլի…», — գրել է Անժելիկան։

 

Անժելիկայի գրառումը բազմաթիվ «լայքերի» ու ժպիտների է արժանացել։

Ուկրաինական արմատներ ունեցող շոումեն Ալեքսանդր Ռևան և Անժելիկան (հայրը հայ է) ամուսնացել են 2007 թվականին։

Ռուսաստանի ամենացանկալի տղամարդկանցից մեկը բազմաթիվ անգամ պնդել է, որ իրենց ամուսնությունը պատահականություն չէր։ Ապագա ամուսինները ծանոթացել են գիշերային ակումբում։

Զույգը երկու դուստր ունի, մեկի անունն Ամելի է, մյուսինը` Էլիս։