Նովոսիբիրսկում վարորդը տարվել է հրավառությամբ ու բախվել ամբոխին. կան զոհեր

Նախնական տվյալների համաձայն` երկուսը մահացել են, ևս հինգը` վիրավորվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Տոն օրին ողբերգական դեպք է պատահել Նովոսիբիրսկում։ «Հոնդայի» վարորդը ամբոխին է բախվել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։

Հայտնի է, որ 2 մարդ մահացել են. մեկը երկու տարեկան երեխա է, մյուսը` նրա մայրը։ Եվս հինգ հոգի տուժել են։

Նախնական տվյալների համաձայն` վարորդը կորցրել է ղեկավարումը` տարվելով հրավառությամբ։