Կիևյան կամրջի տակ 26 տարեկան երիտասարդի դիակ են գտել. լուսանկարներ

Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերված երիտասարդին փնտրում էր ոստիկանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Փետրվարի 23-ին, Ժամը 10:50-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Սարսափելի դեպք Դադիվանքում. ինչպես են այրվել 7 ամսական զույգ երեխաները. մանրամասներ

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել 1992 թ. ծնված երիտասարդի դին:

Shamshyan.com-ի տեղեկություններով` երիտասարդը «Ռոսիա» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակից Վարդան Մնացականյանն է, որին ոստիկանությունը որոնում էր հունվարի 30-ից։

1 / 2
Կիևյան կամրջի տակ 26 տարեկան երիտասարդի դիակ են գտել
2 / 2
Կիևյան կամրջի տակ 26 տարեկան երիտասարդի դիակ են գտել