Արտակարգ դեպք Գյումրիում. քառահարկ շենքի երկու հարկում փլուզում է տեղի ունեցել

Ժամանել են մեծ թվով փրկարարներ, որոնք տարհանել են բոլոր բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7-րդ շենքի 4-րդ հարկում փլուզում է տեղի ունեցել և բնակիչներին տարհանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ԱԻՆ–ի կայքում։

1 / 2
Գյումրիում փլուզված շենքը
2 / 2
Գյումրիում փլուզված շենքը

Դեպքի վայր են ժամանել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը և փրկարարները տարհանել են շենքի բոլոր բնակիչներին։ 11-ից երկուսը երեխաներ են։ Փրկարարները սահմանազատել են շենքի վտանգավոր հատվածը:

Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7-րդ կիսաքանդ շենքի (այն 4 հարկանի է), 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը:

Տարհանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան:

Գյումրու քաղաքապետարանը պարզում է տարհանվածների ինքնությունը: