Ֆուտբոլային երկրպագուների բախման ժամանակ ոստիկան է մահացել

Իսպանիայում «Սպարտակի» և «Աթլետիկի» երկրպագուների բախման ժամանակ ոստիկաններից մեկը սրտի կաթված է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Բիլբաոյում ֆուտբոլային երկրպագուների բախման հետևանքով ոստիկան է մահացել։ Այս մասին հայտնում է Ռ-սպորտը` հղում անելով El Mundo-ին։

​Փետրվարի 22-ի երեկոյան Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղից «Սպարտակի» և «Աթլետիկի» երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել։ Բացի բռունցքներից, գործի են դրել նաև հրատեխնիկական միջոցները։

Անկարգություններին միջամտած ոստիկանը մահացել է սրտի կաթվածից։

Բախման հետևանքով ևս երկու մարդ է տուժել։ Ռուս երկրպագուներից հինգին ձերբակալել են։

​Բիլբաոյում Մոսկվայի «Սպարտակն» ու «Աթլետիկը» հանդիպում էին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում։

«Սպարտակը» հաղթեց, սակայն երկու հանդիպումների հանրագումարի արդյունքում դուրս մնաց մրցաշարից։