Էրիկ Առաքելյանը գերեց «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամ Պելագեային. տեսանյութ

11 տարեկան Էրիկ Առաքելյանի իմպրովիզը գնահատվեց, բայց տղան, միևնույն է, չանցավ հաջորդ փուլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ-5» հեռուստանախագծի մասնակից Էրիկ Առաքելյանը գերեց ժյուրիի անդամներին։ Սակայն անկախ լավ ելույթից, 11 տարեկան տղան չհաղթահարեց «կույր լսումների» փուլը։

Հայուհու ձայնը ստիպեց Բաստային կորցնել իրականությունը. հայտնի երգը` Վիկտորյայի կատարմամբ

«Լսի՛ր, ինչո՞ւ ես այդքան հանդուգն, հը՞», — Էրիկը նման իմպրովիզով ավարտեց Ռաշիդ Բեյբուտովի «Ախ, այս աղջիկը» հայտնի երգի կատարումը։

Ժյուրիի արական սեռի անդամները` Բաստան և Վալերի Մելաձեն, կատակով նշեցին, որ Էրիկն այդ խոսքերն ուղղեց Պելագեային։ Դրանով նա գերեց ժյուրիի անդամներին։

«Բոլոր նրանք, ովքեր քո ելույթը դիտեն հեռուստացույցով, կասեն, որ մենք թույլ ենք և չհասկացանք։ «Հիանալի տղա է, պարզապես վտանգավոր», այսպես կասեն քո մասին», — ասաց Բաստան։

Մելաձեն նաև ընդգծեց, որ տղան ռիթմի լավ զգացում ունի և խորհուրդ տվեց նրան չվհատվել։ Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, ընդամենը մի քանի րոպե է։ Դու հիանալի ես երգում ու ռեփ կարդում, ավելացրեց Մելաձեն։