Երևանում ավտոմեքենայից կատարված գողությունը տեսագրվել է

Ամենայն հավանականությամբ գողի զոհը ուժային կառույցների աշխատակից է, քանի որ գողացված վերարկուին փակցված է եղել ծառայողական տեսանկարահանող սարք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեն օգնություն է հայցում քաղաքացիներից, ովքեր ճանաչում են 2017 թվականի դեկտեմբերի 1-ին մեքենայի սրահից գողություն կատարած անձին և կարող են նշել նրա գտնվելու ստույգ վայրը։ Կոմիտեն նաև հորդորում է անձամբ հանցագործին մեղայականով ներկայանած ոստիկանություն և խոստովանել իր կատարած հանցանքը։

Գողություն պոլիկլինիկայում. բարձրացել է ճաղավանդակներով և մտել բժշկի սենյակ

Ըստ քննչական կոմիտեի հաղորդած տվյալների` 2017թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22:48-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, մեքենայի սրահից հափշտակել է վարորդի ծառայողական վերարկուն, որին փակցված է եղել ծառայողական տեսանկարահանող սարքը և ծառայողական վկայականի նշանը:

Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում ավտոմեքենային, բացում առջևի դուռը, սրահից վերցնում վերարկուն և հեռանում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեին միջոցներ է ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը: