ՌԱԴԻՈ

Լոքյան. «Նախարարությունը ՏԻՄ ընտրություններին չի միջամտելու»

Իր դաշնակցական լինելն առաջիկա ՏԻՄ ընտրությունների արդյունքի վրա որևէ կերպ չի ազդի։ Այսօր լրագրողներին վստահեցրեց Դավիթ Լոքյանը։
Sputnik
Դավիթ Լոքյան

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի կա՛մ համայնքի ղեկավարի, կա՛մ ավագանու անդամի թեկնածուով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը։

«Դա մեզ համար այսօր կարևոր խնդիր է»,- ասաց նա` միաժամանակ ավելացնելով, որ ՀՅԴ-ն ինքնանպատակ թեկնածություն չի առաջադրում. համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրում միայն այն համայնքներում, որտեղ համապատասխան անձ ունի։

Ինչ վերաբերում է իր անձի` ընտրության արդյունքների վրա հնարավոր ազդեցությանը, Լոքյանը վստահեցրեց, որ նախարարությունը միայն կազմակերպում է ընտրական պրոցեսները, բայց բուն ընտրություններին որևէ կերպ չի միջամտելու։