ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Սիրիական դրոշն արդեն ծածանվում է Աֆրինում»

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ կարելի է փաստել, որ սիրիական դրոշն արդեն ծածանվում է Աֆրինում։
Sputnik
Սարգիս Գրիգորյան

«Դամասկոսը որոշեց մտնել Աֆրին, իսկ քրդերը իրենց կողքին ընդունեցին սիրական զորքերին, որ ընդհանուր ճակատ ստեղծեն Թուրքիայի դեմ։ Եթե թուրքերը որոշեն առաջ շարժվել, ապա բախումներ կլինեն, որոնք այլևս տեղային չեն լինի, այլ կլինեն բախումներ Մոսկվայի և ՆԱՏՕ–ի միջև»,–ասում է Գրիգորյանը։

Արաբագետի խոսքով` ասադամետ ուժերի ներկայությունն այստեղ մի քանի խնդիր է լուծում։ Նախ, հանում է Ռուսաստանի և Թուրքիայի անմիջական բախման վտանգը, ապա կանխում թուրքական բանակի առաջխաղացումը դեպի սիրիական շրջան ։