Լեգենդար Բեթ Հարթը հայ զինվորների հետ տեսանյութ է հրապարակել

Ջազմեն Կարեն Գրիգորյանը նվագել է հանրահռչակ ջազ երգչուհի Բեթ Հարթի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Լեգենդար երգչուհի Բեթ Հարթը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել։ Երևանում նկարահանված տեսանյութում հայտնի ջազմեն Կարեն Գրիգորյանը զինվորական համազգեստով դաշնամուր է նվագում, իսկ Բեթ Հարթը ուշադիր և հիացած լսում է։

Բեթ Հարթը Երևանում եղել է 2017թ.–ի հուլիսին երաժիշտների և ամուսնու` Սքոթ Գեթսակովի ընկերակցությամբ։ Ամերիկյան ջազ–աստղի համերգը Կարեն Դեմրիճյանի անվան մարզահամերգային համալիրում էր։

Երգուչուհի և երգերի հեղինակ Բեթ Հարթը (Beth Hart) ծնվել է 1972 թ.–ի հունվարի 24–ին Լոս Անջելեսում։ Նա հայտնի է դարձել 1999թ.–ին, երբ հրապարակվել է նրա La Song (Out of This Town) երգը «Screamin' for My Supper» ալբոմից: