Դժբախտ դեպք Արմավիրում. հրդեհից հետո բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ դին

Արմավիրի Գայ գյուղի տներից մեկում բռնկած հրդեհը ողբերգական ավարտ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Փետրվարի 23-ին, ժամը 06:52-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Մաքսիմ Գորկու 2-րդ փողոցում այրվում է տուն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։