Արցախում կրկին 20 տարեկան զինվոր է մահացել

Մահվան պատճառ է դարձել ադրբեջանական կողմի արձակած մահացու կրակոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի  արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Նախորդ դեպքը գրանցվել էր ընդամենը 15 օր առաջ։ Փետրվարի 7-ին ՊԲհարավայինուղղությամբտեղակայվածզորամասերիցմեկիպահպանությանտեղամասումհակառակորդիարձակածկրակոցիցմահացել էր 1998թ. ծնվածՀայկՌազմիկիՔալանթարյանը: