«Playboy»–ի մոդելի դաժան սպանությունը. ամուսինը դանակահարել է կնոջը նորածնի ներկայությամբ

Նա կարիերա էր ստեղծում արտերկրում, մոդել էր աշխատում և լուսանկարվում էր հայտնի ամսագրերի շապիկների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Մոդել Անաստասիա Չեկատիի սպանության հետ կապված սարսափելի պատմությունը ցնցել է ողջ Քիշնևը։ Ամուսինը կնոջը դանակահարել է երկու շաբաթական երեխայի աչքի առաջ, այնուհետև ցած նետվել 7-րդ հարկից, հայտնում է Sputnik Մոլդովան։

Սպանված 31-ամյա Անաստասիա Չեկատին հաջողակ ֆոտոմոդել էր, նա հանդես էր գալիս Anastasia Cia կեղծանվան տակ։ Ամուսինն ատամնաբույժ էր։

 

Անաստասիային հաջողվել էր ճանապարհ հարթել մոդելային բիզնեսում։ Մոդելային կարիերան նա սկսել էր 16 տարեկանից, այնուհետև աշխատանքը շարունակել է Բուխարեստում։ Նրա լուսանկարները հայտնվել են Playboy, Maxim և GQ տղամարդկանց ամսագրերի տեղի պարբերականների շապիկներին։

Անաստասիան իր ուժերը փորձել է նաև որպես երգչուհի և դերասանուհի Youtube–ի անձնական ալիքում, որտեղ երաժշտական տեսահոլովակներ էր տեղադրում իր ձայնագրություններով։

Սպանության մոտիվները դեռ հայտնի չեն։ Անաստասիայի երեխան ծնվել է 2018 թվականի հունվարի 30-ին, նրան տեղափոխել են №1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի մանկաբուժության և նյարդաբանության բաժանմունք։

Հայտնի է, որ նախքան ինքնասպանություն գործելը, տղամարդը զանգահարել է բարեկամներին և խնդրել, որ որևէ մեկը հոգ տանի երեխայի մասին։ Բարեկամների խոսքով` ամուսինները լավ հարաբերություններ չեն ունեցել։