ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՆՏՎ հեռուստաալիքի «Հանդիպման վայրը» («Место встречи») հաղորդման ուղիղ եթերում հաղորդան մասնակիցները քաշքշել են միմյանց և անվանարկել։ Այս մասին տեղեկություն է հրապարակված հեռուստաալիքի կայքում։
Վիճաբանությունը նախ սկսվել է գերմանացի քաղաքագետ, Քվակենբրյուկ քաղաքի խորհրդարանի ձախերի խմբակցության առաջնորդ Անդրես Մաուրերի և ուկրաինացի քաղաքատեգ Դմիտրի Սուվորովի միջև։ Երբ Մաուրերը սկսել է խոսել Դոնբասում մահացած հարյուրավոր երեխաների մասին, քաղաքագետը բղավոցով արձագանքել է նրան ու պահանջել որպես ապացույց լուսանկարներ ներկայացնել։
Սուվորովը բարկացել է և ընդդիմախոսին սրիկա անվանել։
Լեզվակռիվը վերածվել է քաշքշոցի։ Այդ արտահայտությունից հետո «Հանդիպման վայրը» նախագծի հաղորդավարը մոտեցել է Սուվորովին, իսկ նա սկսել է բռունցները թափահարել։
ՆՏՎ հեռուստաալիքը մեկնաբանել է եղելությունը. «Հանդիպման վայրը» հաղորդումը ուղիղ եթերով է հեռարձակվում։ Դրա շրջանակում ամենաթեժ թեմաներն են քննարկվում։ Պատահում է, որ վիճաբանության մասնակիցները չեն կարողանում զսպել հույզերը։ ՆՏՎ-ն ներողություն է խնդրում հեռուստադիտողից, որոնք այսօրվա ուղիղ եթերի ընթացքում այդպիսի իրավիճակի ականատեսը դարձան»։