ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Բանաձևերի քվեարկություններին կողմ հանդես եկան գրեթե բոլոր խմբակցությունները. դեմ քվեարկեց միայն փոքրաթիվ խմբակցություններից մեկը, որի երեք անդամներն էլ ազգությամբ թուրք են:
Բանաձևերն ընդունվեցին 142 կողմ ձայներով: Այս մասին տեղեկացնում է ap.org–ը։
Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդեռլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով այսուհետ պարտադրվելու է Նիդեռլանդների կառավարությանը առնվազն հինգ տարին մեկ անգամ նախարարի մակարդակովապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: