Ինչպես է կատուն արձագանքում տիրոջ սուտմեռուկին. տեսանյութ

Համացանցում ավելի քան մեկուկես միլիոն անգամ դիտված տեսանյութում ԱՄՆ բնակիչը ձևացնում է, թե մեռնում է և սպասում է կատվի արձագանքին։
Sputnik

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Կորին մտնում տուն և ձևացնում, որ վատ է զգում։ Նա ընկնում է հատակին ու սպասում կատվի արձագանքին։ Կատուն մոտենում է տիրոջը, մլավում, հոտոտում և, կռահելով, որ տերը որոշել է կատակել, պարզապես տեղավորվում է տիրոջ կողքին։