Հայ-թուրքական ֆուտբոլային հարաբերություններ. Մխիթարյանը հրաժարվե՞լ է Օզիլի հետ խաղալուց

Հենրիխ Մխիթարյանը հերքել է լուրերն այն մասին, թե իբրև ինքը չի կարող խաղալ Մեսութ Օզիլի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չգիտի` ինչ հիմքով են լուրեր տարածվել այն մասին, թե ինքը չի կարող «կողք կողքի խաղալ Մեսութ Օզիլի հետ»։ Այդ մասին նա հայտնել է Metro պարբերականին։

Հենրիխ Մխիթարյան. «Մեզ համար երբեք ոչինչ ավարտված չէ»

Հայ ֆուտբոլիստը որևէ խնդիր չի տեսնում նույն դաշտում Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, ազգությամբ թուրք Մեսութ Օզիլի հետ խաղալու համար։

«Որոշ մարդիկ ասում են, որ մենք չենք կարող միասին խաղալ, բայց ես չեմ հասկանում այդ մարդկանց տրամաբանությունը։ Ինձ դուր է գալիս Մեսութի հետ խաղալը, նա հիանալի ֆուտբոլիստ է», — ասել է Հայաստանի հավաքականի ավագը։

Մխիթարյանը չի մասնակցի Շվեդիյաի «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1\16 եզրափակչի այսօրվա խաղին։ Օզիլը նույնպես հարբուխի պատճառով չի խաղա։