Հայաստանում 6 թույլ երկրաշարժ է գրանցվել անցած յոթ օրում

Երկրաշարժեր են գրանցվել Հայաստանի 4 համայնքի մատույցներում, ևս մեկն էլ` Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «‹Սեյսմիկ պաշտպանության ծառայության» սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 15-21 ժամանակահատվածում գրանցել է 19 երկրաշարժ, որից 6-ը Հայաստանում, մեկը՝ Արցախում, մնացածը՝ այլ երկրներում: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնաթերթի կայքում։

Հայաստանում 0,5-2,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Վանաձոր համայնքների մատույցներում, Արցախում՝ 1,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մարտակերտ քաղաքից հյուսիս-արևմուտք հատվածում:

Գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Փետրվարի 17-ին և 19-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք: Փետրվարի 19-ին՝ Իրանում՝ Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևելք: Նույն օրը Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 20 կմ հարավ-արևելք: