Գևորգ և Գոհար Վարդանյանների ոսկե դիմանկարները ներկայացրել են Մոսկվայում

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն անձամբ է բացել ցուցահանդեսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների դիմանկարները հայտնվել են Մոսկվայի Ռուսական պատմական միության տանը, նախօրեին բացված «ռուսական արտաքին հետախուզության պատմության ոսկե էջերը» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը

Ցուցահանդեսը բացել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Ներկայացվել են ականավոր հետախույզների գեղարվեստական դիմանկարները, որոնք ստեղծվել են պոլիգրաֆիկ ոսկու մշակման ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ։

Նարիշկինը ելույթ է ունեցել նաև «Մոլոդայա Գվարդիա» հրատարակչության տպագրած «Զարմանալի մարդկանց կյանք» շարքի «Լեգենդար հետախույզներ-2» նոր ժողովածուի շնորհանդեսի ժամանակ։

«Ռուսական հետախուզության պատմությունը, աշխատակիցների սխրագործությունները, որոնք այլևս գաղտնի չեն պահվում, պետք է հասանելի լինեն հանրությանը և օրինակ ծառայեն առաջին հերթին աճող սերնդի համար», — ասել է Նարիշկինը։

Ցուցահանդեսում 29 աշխատանք է ներկայացված։ Բացի Վարդանյան զույգի դիմանկարներից, ներկայացված են նաև Խորհրդային Միության հերոսներ Նիկոլայ Կուզնեցովի, Ռուսաստանի հերոս Ալեքսեյ Կոզլովի, ինչպես նաև ականավոր հետախույզներ Պավել Ֆատինայի, Ալեքսանդր Ֆեկլիսովի, Կիմ Ֆիլբիի, Ջորջ Բլեյքի, Յուրի Դրոզդովի, Դմիտրի Բիստրոլետովի, Ալեքսեյ Բոտյանի և այլոց դիմանկարները։