Forbes. Ռուբեն Վարդանյանն այլևս «պետպատվերի արքա» չէ

Թարմացված վարկանիշում մի շարք փոփոխություններ կան. նախորդ լավագույն 20 մասնակիցներից կեսը ցուցակում ընդգրկված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Բալտտրանսսերվիս» ընկերությունը դուրս է մնացել Forbes-ի «Պետպատվերի արքաներ» վարկանիշից, որի թարմացված տարբերակը հրապարակվել է այսօր։

Բիզնես–ամուսնալուծություն հայկական ձևով. Ռուբեն Վարդանյանը և գործընկերը բաժանվում են

2016 թվականին Վարդանյանի ընկերությունը 9-րդ տեղն էր զբաղեցնում վարկանիշում` ավելի քան 57 մլրդ ռուբլու պետպատվերների ընդհանուր ծավալով։

Թարմացված վարկանիշում մի շարք փոփոխություններ կան. նախորդ վարկանիշի լավագույն 20 մասնակիցների շարքում հայտնվածներից կեսը ցուցակում չկան։ Նոր ցուցակը գլխավորում են միանգամից երեք գործարար` Ալեքսեյ Կրապիվինը, Բորիս Ուշերովիչն ու Վալերի Մարկելովը, որոնք մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 218 մլրդ ռուբլու պետպատվեր են շահել։

Վարկանիշի երկրորդ տեղում է Դմիտրի Պումպյանսկին. ՏՄԿ և «Սինարա» ընկերությունների հիմնական մասնաբաժինների սեփականատերը։ Նա 173.5 մլրդ ռուբլու պետպատվեր է ստացել։ Երրորդն Արկադի Ռոտերբերգն է, որն իր «Ստրոյգազմոնտաժով» ավելի քան 88 մլրդ ռուբլու պատվեր է ստացել։