Ինչպես կարելի է 5 կգ նիհարել կարճ ժամանակում. Ժիրինովսկու «ապաքաղաքական» դիետան

Ժիրինովսկին լրագրողներին պատմել է, թե ինչպես է որոշել հետևել իր առողջությանը և 5 կիլոգրամ նիհարել կարճ ժամանակահատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին բացահայտել է իր դիետայի գաղտնիքը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Առանց շաքարի։ Եվ գիտե՞ք ինչ։ 106 կգ էի, հիմա արդեն 101 եմ` մինուս 5 կիլոգրամ։ Առանց բժիշկների, առանց դեղամիջոցների», — հինգշաբթի իր քարոզարշավի շրջանակում Կենսաթոշակային հիմնադրամի հաճախորդների բաժին կատարած այցելության ժամանակ ասել է Ժիրինովսկին։

Նա ավելացրել է, որ ուտելիքի մեկ չափաբաժինը պետք է համապատասխանի բաժակի չափին: Օրինակ` ճաշին քաղաքական գործիչը հենց այդքան է ապուր ուտում:

Ժիրինովսկին օրվա մեջ մեկ անգամ է հաց ուտում և սահմանափակվում մի փոքր կտորով:

«Կարկանդակներ, քաղցրավենիք, զեֆիր. ոչ մի նման բան», — ասել է նա։

Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է 2018թ-ի դեկտեմբերի 18-ին։ Նախագահի պաշտոնում պաշտոնապես գրանցված թեկնածուներն ութն են` Սերգեյ Բաբուրինը, Պավել Գրուդինինը, Վլադիմիր Ժիրինովսկին, Վլադիմիր Պուտինը, Քսենյա Սոբչակը, Մաքսիմ Սուրայկինը, Բորիս Տիտովը, Գրիգորի Յավլինսկին։