Ավետիս Կիտանյան
© Sputnik
Կիտանյանը Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Աունի պատվիրակության կազմում։
Լիբանանցի նախարարի կարծիքով` երկրի կառավարությունում և խորհրդարանում հայերի առկայությունը պետք է նպաստի երկրների բացառիկ հարաբերությունների հաստատմանը։
«Լիբանանում մենք մեզ զգում ենք որպես այդ երկրի քաղաքացիներ, բայց երբեք չենք մոռանում մեր հայկական արմատների մասին», — ասաց Կիտանյանը։
Նրա խոսքով` տարվա չորս ամիսների ընթացքում Լիբանանից Հայաստան ուղիղ չվերթեր են իրականացվում ։ 2017թ-ին Հայաստանից Լիբանան մեկնած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 11 հազարը։ Լիբանանից Երևան են գալիս ոչ միայն հայերը, այլև լիբանանցիները։