ՌԱԴԻՈ

Արամյան. «Շահառուներն ուզում են միայն իրենց հետաքրքրող ցուցանիշներ տեսնել»

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից ՀՀ քաղաքացիներն այսուհետ ավելի պարզեցված տեղեկատվություն կստանան:
Sputnik
Վարդան Արամյան

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո ֆինանսների նախարարությունը պարզել է, որ մասնակից քաղաքացիներին հիմնականում հետաքրքրում է իրենց ֆոնդը, դրա կառավարիչը, կուտակված գումարի չափը, ֆոնդի եկամտաբերությունը: 

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ կառավարությանն առաջարկելով պարզեցնել 2012-ին, կառավարության որոշմամբ  հաստատված ձևը:

«Որոշման համաձայն`ֆոնդի կառավարչի ներկայացվող հաշվետվության վերջում կա աղյուսակ, որտեղ ցուցանիշները չափազանց շատ են, և դա խճճում է շահառուներին»,- ասաց նախարարը՝ առաջարկելով պարզեցնել աղյուսակը՝ դրանից հանելով որոշ ցուցանիշներ, որոնք մասնակիցներին գրեթե չեն հետաքրքրում:

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հրաժարվել անհարկի ցուցանիշների հրապարակումից՝ հույս հայտնելով, որ դրանով ավելի օգտակար տեղեկատվություն կհաղորդեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացիներին:

Կառավարությունը հաստատեց նախարարության առաջարկած որոշման նախագիծը: