ՌԱԴԻՈ

Մակարյան. «Գյուղացիներին տրամադրվելու են սերմեր ու դիզելվառելիքի գնման սուբսիդիա»

Գյուղատնտեսության նախարարության առաջարկն արժանացավ կառավարության անդամների հավանությանը:
Sputnik
Ռոբերտ Մակարյան

Հայաստանի գյուղացիներն այս տարի գարնանը կառավարությունից աջակցություն կստանան՝ դիզվառելիքի և սերմնացուի տեսքով:

Գյուղատնտեսության նախարարության առաջարկն արժանացավ կառավարության անդամների հավանությանը: Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, սուբսիդիայի շրջանակներում գյուղացիներին տրամադրվելու են ցորենի, կորնգանի և առվույտի սերմեր ու դիզելային վառելիքի գնման սուբսիդիա:

Դիզելային վառելիքի թանկացումը հաշվի առնելով` կառավարությունն այս տարի 360 մլն դրամ է հատկացրել գյուղացիներին էժան վառելիք տրամադրելու համար: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը վաճառվող 1 լիտր վառելիքի դիմաց կտրամադրվի 60 դրամ սուբսիդիա:

Ռոբերտ Մակարյանը չբացառեց, որ հայտարարված մրցույթի արդյունքում, եթե տնտեսվարողներն ավելի ցածր գին կառաջարկեն, նախապես որոշված 60 դրամ սուբսիդիան կնվազի: