Գարնանային տատանումներ փետրվարին. եղանակի կանխատեսում

Երևանում փետրվարի 22-ին կա անձրևի փոքր հավանականություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվար — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 22-25-ի ցերեկները և 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում փետրվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին կա անձրևի փոքր հավանականություն, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: