ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Պետերբուրգում ահաբեկչություն ծրագրած տղամարդուն։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«ԱԴԾ-ն 2018 թվականի փետրվարի 22-ին Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է միջինասիացի տղամարդ, որն ահաբեկչություն էր ծրագրել տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ են լինում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածի ինքնությունն առայժմ չի բացահայտվում։
Այս պահին ԱԴԾ-ն օպերատիվ-հետաքննական միջոցառումներ է իրականացնում։