Ադրբեջանից բռնագաղթած հայերն ու նրանց ժառանգներն արդար դատի են սպասում. Բաբլոյան

Заседание парламента посвященное взлету цен
1988 թվականին Ադրբեջանի իշխանության արձագանքը պատահական չէր։ Հայերի նկատմամբ ունեցած վաղեմի ատելությունը կրկին ջրի երես է դուրս եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ադրբեջանից բռնագաղթած բազմաթիվ հայ փախստականներն ու նրանց ժառանգներն արդար դատի են սպասում։ Սումգայիթի դեպքերի 30-ամյա տարելիցին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Шаварш Кочарян. Заседание Правительства РА 09.03.2017
ՀՀ ԱԳՆ. Աշխարհում տեսնում են` Բաքվի հայատյացությունը սպառնում է Կովկասի անվտանգությանը

Արցախի հայերի ազատագրական շարժման վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների արձագանքը զարմանալի չէր, եթե հաշվի առնենք հայերի հանդեպ ունեցած վաղեմի ատելությունը։ 30 տարի առաջ` 1988-90 թթ., այն կրկին ամբողջությամբ բացահայտվեց:

Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրեում հազարավոր հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները քաղաքակիրթ աշխարհի համար չպետք է մնան որպես պատմության անցած ու փակված էջեր: Դրանք պատշաճ քաղաքական, իրավական ու բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության և համապատասխան ատյանների կողմից:

«Մեր ժողովուրդը, անշուշտ, իր գնահատականն ու պատասխանը տվել է Արցախի ազատագրումով, ինքնիշխանության հռչակումով, անկախ պետություն կառուցելով: Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին, իսկ Ադրբեջանից բռնագաղթած բազմաթիվ հայ փախստականները և նրանց ժառանգները` արդար դատի», — ասաց Բաբլոյանը։

Սումգայիթյան ջարդերի զոհերի թիվը մինչև այսօր էլ հստակ չէ։ Պաշտոնական տվյալով` մահացել է 26 մարդ, սակայն բազմաթիվ վկայությունների համաձայն` երեք օրվա ընթացքում մի քանի հարյուր հայ է մահացել։