Օտարերկրացիները Հայաստանում թմրանյութ են վաճառել

Թմրաշրջանառության դեպքը բացահայտվել է, կատարվել են խուզարկություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ է ստացվել։ Այս մասին նշված է ոստիկանության կայքում։

Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։

Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել:

Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 370-ից գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ և այլն։

Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։