Սատարենք հայուհուն. «Ты супер!»–ի մասնակից Սաթենիկ Գևորգյանի օգտին կարելի է քվեարկել

Սաթենիկ Գևոգյանն արդեն հաղթահարել է «Ты супер!»–ի առաջին փուլը և պատրաստվում է հաջորդ ելույթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության եթերում կարելի է քվեարկել «Ты супер!» նախագծի հայ մասնակցի` 14 տարեկան Սաթենիկ Գևորգյանի օգտին։

Քվեարկելու համար պետք է անցնել այս հղումով և սեղմել «հավանության» նշանը, ինչպես նաև սեղմել ներքևում դրված լուսանկարի աջ անկյունում գտնվող «հավանության» նշանը։

Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։

«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։