Գողություն Մատենադարանում. գիտական մասնաշենքից արժեքավոր ափսեներ են գողացել

Գողությունը կատարվել է գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Երեկ՝ փետրվարի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գրիգորյանը, որը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս է, հայտնել է, որ գողացել են արույրից (լատուն) պատրաստված ափսեներ։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Վնասի չափը պարզվում է։

«Գյումրիում» ծեծկռտուք սարքած բժիշկներին աշխատանքից կհեռացնե՞ն