Արցախցի շախմատիստը ջախջախեց ադրբեջանցուն

Մանուել Պետրոսյանը Ադրբեջանի ներկայացուցչին հաղթել է սևերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Մոսկվայում անցկացվող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային մրցաշարի առաջին տուրում արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սևերով ջախջախել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաուֆ Մամեդովին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ

Մամեդովի վարկանիշը 140 կետով գերազանցում է Մանուելի վարկանիշին:

Հաղթանակով են մեկնարկել նաև Տիգրան Պետրոսյանը և Արման Միքայելյանը: Ոչ-ոքի են խաղացել Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն է կրել միայն Շանթ Սարգսյանը:

B և C մրցաշարերում ընդհանուր առմամբ հանդես է գալիս Հայաստանի ութ ներկայացուցիչ:

«Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի շրջանակում երեք մրցաշար է անցկացվում, մեկնարկել է փետրվարի 20-ին Մոսկվայում:

Գլխավոր A մրցաշարում (մասնակցում են 2549 և ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը: