Մայրիկի հետքերով. «ՎԻԱ Գրայի» նախկին անդամ Լոբոդան նմանակել է գերաստղ Շերին

Հայտնի երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Սվետլանա Լոբոդային գրավել է Շերի կերպարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ուկրաինայի վաստակավոր արտիստ, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Սվետլանա Լոբոդան որոշել է հանդես գալ ամերիկյան երգչուհի և պրոդյուսեր Շերի (Շերիլին Սարգսյան) կերպարով, և նա Instagram-ի իր էջում շարժանկար է հրապարակել։

«Մայրիկիս երիտասարդ տարիքում հաճախ են համեմատել գեղեցկուհի Շերի հետ։ Հիմա էլ եկել է իմ ժամանակը», — գրել է Լոբոդան։

Երկրպագուներին դուր է եկել Լոբոդայի կերպարը, շարժանկարը մեր օրում դիտել են ավելի քան 314 անգամ։

 

«Իսկապես Շերն է», — գրել է օգտատերերից մեկը։

Ոմանք էլ նշել են, որ 35 տարեկան երգչուհին բոլորովին նման չէ Շերին։

Լոբոդան հայտնի է դարձել «ՎԻԱ Գրա» խմբից, հիման նա հանդես է գալիս որպես մեներգչուհի, աշխատում է նաև որպես հաղորդավար, երգերի տեքստեր է գրում և գործարկել է դիզայներական հագուստի սեփական սկանդալային ապրանքանիշը։