Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է. վստահեցնում է վարչապետը

Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում միջին ամսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ ցուցանիշներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. 2018թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10.2 %֊ով՝ կազմելով 198 816 դրամ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Պետական հատվածում աճը կազմել է 7.1%, իսկ մասնավոր հատվածում՝ 11.3%»,- նշել է վարչապետը։

Կարապետյանը նաև ներկայացրել է ցուցանիշների գրաֆիկական պատկերը։