Sputnik.Կարծիք. ԵՄ բնակիչները Ռուսաստանը Եվրոպայի մաս չեն համարում

Լեհաստանում հարցվածների 77 տոկոսը Ռուսաստանն անվանել է եվրոպական երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ֆրանսիայի բնակիչների կեսից ավելին (65 տոկոս) և Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսը (52 տոկոս), ինչպես նաև Գերմանիայի բնակիչների 46 տոկոսը Ռուսաստանը Եվրոպայի մաս չեն համարում, միևնույն ժամանակ Լեհաստանի բնակիչները հակառակ կարծիքն ունեն. հարցվածների միայն 20 տոկոսն է համաձայն, որ Ռուսաստանը Եվրոպա չէ։

Հարցումն անցկացվել է Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում Ifop ընկերության կողմից Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար։ Գերմանացիների թիվը, որոնք Ռուսաստանը Եվրոպայի մաս են համարում, կազմում է 49 տոկոս։ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում նրանց թիվը համեմատաբար քիչ է՝ համապատասխանաբար 29 տոկոս և 35 տոկոս։ Միայն Լեհաստանում իրավիճակն արմատապես տարբերվում է. հարցվածների 77 տոկոսը Ռուսաստանն անվանել է եվրոպական երկիր։ Տրված հարցին չի կարողացել պատասխանել բրիտանացիների 13 տոկոսը, ֆրանսիացիների 6 տոկոսը, գերմանացիների 5 տոկոսը և լեհերի 3 տոկոսը։

Արդյո՞ք Ռուսաստանը Եվրոպայի մասն է

Հարցումն անցկացրել է IFop ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 3 228 մարդ։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։