ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ճանապարհային Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 20-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 18։40-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Դովլաթյանը Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում իր վարած BMW X6 մակնիշի 003 ՕՍ 03 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 45-ամյա Գայանե Սարգսյանին։
Վարորդն իր ավտոմեքենայով Սարգսյանին տեղափոխել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դովլաթյանն աշխատում է «Թամարա» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, իսկ վրաերթի ենթարկված Սարգսյանը՝ Scurity Dream ընկերությունում՝ որպես օպերատոր։