Բուհական նոր համակարգ հայկական ինքնասիրության դե՞մ. բացատրում է նախարարը

Կրթության նախարարությունն առաջարկում է այնպիսի հասկացություն ներմուծել, ինչպիսին «ասոցացված աստիճանն» է, այսինքն բուհական գիտելիքներ` գործնական թեքումով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Կրթական նոր համակարգի դեպքում ուսանողներն ավելի ինքնուրույն և պատասխանատու կդառնան։ Այդ մասին չորեքշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` ներկայացնելով «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է. վստահեցնում է վարչապետը

Կրթությունը բաղկացած կլինի մոդուլներից` «խորանարդներից»։ Ուսանողն իրեն հետաքրքրող դասերը կարող է անցնել տարբեր ֆակուլտետներում և բուհերում։

Միաժամանակ նա պետք է գիտակցված մոտենա դասընթացի ընտրությանը` հաշվի առնելով դրա արժեքն ու գործնական նշանակությունը։ Ուսանողը պետք է հասկանա, թե որ առարկաներն են նրան իսկապես պետք ապագա աշխատանքի համար։ Հետևաբար ինքնուրույն պետք է պլանավորի իր բյուջեն, ուսուցումը և կարիերայի հեռանկարները։

Իսկ դա բուհերին թույլ կտա չվատնել իր ուժերը։ Հայկական բուհերում երբեմն բացվում է նույն լաբորատորիան, սակայն այդ նույն միջոցներով կարելի է հիմնել մի քանիսը։

Օրինագիծն առաջարկում է ներմուծել նաև «ասոցացված աստիճան» հասկացությունը (associated degree)։ Ըստ էության, դա ոչ լրիվ բարձրագույն կրթությունն է, միայն առանց «ոչ լրիվ» բառի բացասական ազդեցության։

«Այդ բառին շատ հիվանդագին են արձագանքում մեր հասարակությունում, որտեղ երեխաներին ցանկանում են տալ լավագույն և լիարժեք կրթություն։ Ուստի մենք փորձում ենք համոզել նրանց, որ մասնագիտացված բուհական կրթությունը կարող է շատ պահանջված և անհրաժեշտ լինել։ Օրինակ` մարզերում ինժեներ գյուղատնտեսը կամ վիրահատարանում բուժքույրերը։ Նրանք կստանան բուհական գիտելիքներ, բայց ավելի գործնական հատկություններով», — ասաց նախարարը։

Մնում է համոզել, որ ուսանողների ծնողների ինքնասիրությունը դրանից չի տուժի, ժպիտով ավելացրեց նա։