Սուրեն Սարգսյան
© Sputnik
«Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է շատ լավ հասկանա Լեռնային Ղարաբաղի խնդրից։ Պետք է շատ լավ հասկանա, թե ինչ խնդիրներ են այնտեղ իրականում եղել, ինչպես է ԼՂ խնդիրը ձևավորվել, ինչպես է զարգացել, ինչ պրոցեսներով է անցել, և, կարծում եմ, պետք է անպայման մասնակցած լինի այդ պրոցեսներին, բանակցային գործընթացին ու արցախյան ազատամարտին»,- ասել է քաղաքագետը։
Ըստ Սուրեն Սարգսյանի` Հայաստանում այս բոլոր հատկանիշներին համապատասխանող 3 անձ կա` առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները, բայց առաջին երկուսը վերջին տարիների բանակցային գործընթացներից տեղյակ չեն։