Ճանապարհ երիտասարդ երաժիշտներին. ասուլիս

Փետրվարի 22-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված երիտասարդ երաժիշտների աջակցմանն ու միջազգային ասպարեզում առաջխաղացմանը, ինչպես նաև դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության մեծացմանն առնչվող հարցերին:
Sputnik

Մարտին կամերային երաժշտության տանը կկայանա «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի անդրանիկ համերգը։

«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանը կպատմի, թե ինչ հեռանկարներ է բացում վերոնշյալ ծրագիրը երիտասարդ կատարողների համար, կներկայացնի նախորդ տարվա ծրագրերի ամփոփումը, ինչպես նաև Հովհաննես Չեքիջյան- 90 հոբելյանական համերգի նախապատրաստական աշխատանքները:

Ասուլիսին կմասնակցեն նաև ԵՊԿ-ի ուսանող, ջութակահար Էդմոնդ Հովհաննիսյանը, ԵՊԿ-ի ուսանող, ջութակահար Անի Բալյանը և ԵՊԿ-ի որակավորման բարձրագույն կուրսերի ուսանող Արուսյակ Դավթյանը։

Հավատարմագրում.

Հեռ.` +374(10)600-131։ Բջջ.` +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: