Գարունն այս տարի գալիս է փետրվարին. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 21-25-ը տեղումներ չեն լինի, քամին էլ կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես 5 օր շարունակ տեղումներ չեն լինի։

Այսօր` փետրվարի 21-ին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կկազմի 10-12, գիշերային ժամերին` 1-3 աստիճան տաքություն։