Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել

Զինվորի մահվան դեպքով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Փետրվար — Sputnik. Զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Դեպքը գրանցվել է փետրվարի 12-ին։

Զինծառայողի մահվան մասին լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը եղել է արձակուրդում։ Տանը եղած ժամանակ նա հիվանդացել է և այդպես վերադարձել Իջևանի զորամաս։ Դրանից հետո նրա առողջական վիճակը վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում»,-ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով`զինծառայողի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են: