Սկանդալ Հայաստանից Ռուսաստան ապօրինի ներմուծած կապիկների պատճառով

Ռոստովի կենդանաբանական այգում կապիկներին ստանալու ընթացքում այգու աշխատակիցները գտել են փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ դրանք Հայաստանից են բերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ. 21 փետրվարի — Sputnik. Հայաստանից տարվող կապիկներով միկրոավտոբուսը կանգնեցրել են Ռոստովում` Ակսայի շրջանում։ Այս մասին հայտնում է 1rnd.ru կայքը։

Պրիմատները բժշկական հետազոտությունների նպատակով կենդանիների մաքսանենգության գործում իրեղեն ապացույց դարձան։ Կենդանիներին բերել են Աֆրիկայից ու պետք է Ռուսաստան հասցնեին։

Խոսրովի անտառից փախած կենդանիներին չվնասե՛լ

«Պ. Չումակովի անվան ռուսական ակադեմիային կից գործող պոլիոմիելիտի եւ վիրուսային էնցեֆալիտների ինստիտուտի» դաշնային պետական հաստատության հայտարարությամբ 2015 թվականի ապրիլին բաց մրցույթ էր հայտարարվել` իմունակենսաբանական պատրաստուկների որակի հսկողություն անցկացնելու նպատակով լաբորատոր կենդանիների գնման համար։

«Գործարքի գումարն այն ժամանակ կազմում էր 80 948 250 ռուբլի, որը նախատեսվում էին 189 կապիկ գնելու համար։ Գիտնականներին հարկավոր էր 2–4 տարեկան 159 կանաչ աֆրիկյան կապիկ ու 2–3 տարեկան 30 երկարապոչ մակակա», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաակտիվը գործարար Էդուարդ Խաչատուրյանն էր (ԱՁ Խաչատուրյան)։ Նա միակն էր, ով հայտ էր ներկայացրել ու հաղթել տենդերը։ Ավելի ուշ հայը, կայքի տվյալների համաձայն, առևտրի պայմանները չխախտելու համար մի քանի ենթակա ընկերություն էր ստեղծել։

Հայի ստեղծած ընկերությունները տարատեսակ ծառայություններ տրամադրող էին. անասնաբուժական ծառայություններ, ակլոհոլի, ծխախոտի ու նույնիսկ գրքերի վաճառք։ Հենց այդ ժամանակ (2015 թվականին) Խաչատուրյանը մատակարարեց կապիկների առաջին խմբաքանակը։

Գրանցված ծառայությունները պարզել են, որ կապիկները բերվել են Հայաստանից, որտեղ նրանք ապօրինի կերպով են հայտնվել։

Առցանց պարբերականի տվյալներով` հիմա հայտնի է, որ Մոսկվայի անասնաբուժական կոմիտեն կենդանիների կեղծ տեղեկանքներ էր տրամադրում։ ԱՁ Խաչատուրյանը ինստիտուտին ավելի քան 900 կապիկ է մատակարարվել` առանց որևէ անասնաբուժական փաստաթղթերի։ Սակայն կան տեղեկանքներ, որ ավելի քան 1000 կապիկ թեստավորման համար են օգտագործվել։

Իսկ Ռոստովի կենդանաբանական այգու տնօրեն Ալեքսանդր Ժադոբինը հավելել է, որ կապիկներին ստանալու ընթացքում այգու աշխատակիցները գտել են փաստաթղթեր, որոնք հաստատում են` կենդանիները Հայաստանից են բերվել։ Հիմա բեռի ստացողը մեկն խնդիր ունի` վերադարձնել կապիկներին։