Օմսկի բնակիչները «զանգվածային կերպով» Հայաստան են արտագաղթում

Օմսկի բնակիչներն, ավելի լավ կյանք փնտրելով, մեկնում են այնտեղ, ուր բարձր վարձատրվող աշխատանք կա, աշխատանքային աճի հեռանկարներ և սոցիալական ենթակառուցվածքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանը ներառվեց այն ուղղությունների առաջին եռյակում, ուր գաղթում են Ռուսաստանի Օմսկի շրջանի բնակիչները, հայտնում է NewsOmsk.ru տեղի պարբերականը` հղում անելով շրջանային վիճակագրական ծառայության տվյալներին։

Պաշտոնական տվյալներով` 2017 թվականին Օմսկի շրջանից մեկնածների թիվը կազմել է 63 935 մարդ, ժամանածներինը` 54 082։ Ամենից շատ Ղազախստան (4 721 մարդ), Ուկրաինա (696 մարդ) և Հայաստան (323 մարդ) են մեկնել։

«Նրանք կազմում են արտերկրում բնակություն հաստատած Օսմկի բոլոր բնակիչների երեք չորրորդը», – նշում է պարբերականը։

Բացի այդ, 21 մարդ գաղթել է Վիետնամ, 27–ը` Վրաստան, 11–ը` Կանադա, 81–ը` Չինաստան, 20–ը` ԱՄՆ, 320–ը` Գերմանիա։

Նշվում է, որ Օմսկի բնակիչների բնակության վայրը փոխելու հիմնական մոտիվներից են ավելի բարձր վարձատրվող աշխատանքի տեղավորվելու հնարավորությունն է, որը կհամապատասխանի ստացած մասնագիտական կրթությանն ու որակավորմանը, աճը կարիերայում, բարձր կրթություն ստանալը։