Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնում է Ռուսաստան, փոխնախարարը` Բելառուս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Վաղը` փետրվարի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։ Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

Մոսկվայում ՀՀ ՊՆ–ը կմասնակցի Ռուսաստանի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին և հանդիսավոր արարողություններին:

Նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն էլ նույն օրը կմեկնի Մինսկ, որտեղ կմասնակցի Բելառուսի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 100-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներին: