ՌԱԴԻՈ

Կիտանյան. «Միշել Աունը համարվում է հայ համայնքին, նրանց խնդիրներին զորակցող նախագահ

Լիբանանի նախագահ Միշել Աունն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Sputnik
Ավետիս Կիտանյան

Այս այցը նոր խթան կտա հայ–լիբանանյան հարաբերություններին. այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։

«Սա Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աունի 1–ին պաշտոնական այցն է Հայաստանն է։ Այս այցը տարբեր նշանակություն ունի։ Աունը համարվում է հայ համայնքին, նրանց խնդիրներին զորակցող նախագահ։ Նրա պատվիրակության մաս է կազմում նաև Հակոբ Բագրատունին, որը պատգամավոր է Լիբանանի խորհրդարանի մեջ։ Օրակարգում ինչպես 2 երկրների միջև արդեն գոյություն ունեցող համաձայնագրերի վերակենդանացումն է, այնպես էլ նորերի կնքումը»,–ասում է Կիտանյանը։

Նրա խոսքով` այս այցով Հայաստան–Լիբանան հարաբերություններն ավելի կզարգանան։