Դեղորայքային «քաոս» կամ կյանքը դեղատոմսով. ի՞նչպես են այսուհետ դեղ գնելու Հայաստանում

Եթե նախկինում Հայաստանում դեղերն առանց դեղատոմսի էին վաճառվում, ապա շուտով իրավիճակը կփոխվի. հակաբիոտիկ գնելու անհրաժեշտությունը հիվանդին կտանի բժշկի դուռը, որը և կորոշի` թույլ տալ գնել այն, թե՞ ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի առողջապահությունը երկրի դեղատներում դեղորայքի վաճառքի նոր կարգ է մշակել. մոտ 4700 անուն դեղից 2700-ը կարելի է գնել միայն դեղատոմսով, մնացածը` սահմանափակ քանակությամբ։

Օրինակ` հակաբորբոքային «Իբուպրոֆենը» մինչև 600 միլիգրամ քանակությամբ կարելի է գնել առանց բժշկի դեղատոմսի, սակայն եթե ավելի շատ է պետք` ապա քաղաքացի, պետք է տեղեկանք ներկայացնի։ Միաժամանակ, ըստ նոր կարգի, քաղաքացիներին պոլիկլինիկաներում կտրվի անվճար խորհրդատվություն, որի արդյունքում նրանք կարող են բաղադրատոմս ստանալ (կամ չստանալ)։

Ալթունյան. «Անմիջապես հունվարի 1-ից դեղերի թանկացում չի նախատեսվում»

Sputnik Արմենիայի թղթակիցը շրջել է Երևանի կենտրոնի մի քանի դեղատներով ու հարցուփորձ արել դեղատների աշխատակիցների նաև դեղատների հաճախորդների շարքերում։ Պարզվել է` նոր կանոնները և՛ աշխատակիցների, և՛ վաճառողների սրտով են։

«Խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ հարկ եղած դեպքում ամսական մեկ օր կգտնեն` իրենց բժիշկի հետ հանդիպելու համար։ Բժիշկի այցելությունն ինքնին օգտակար կլինի այդպիսի մարդկանց համար։ Վերջիվերջո, դեղատոմսը կարող է կես տարով էլ տրամադրվել, այստեղ խնդիր չեմ տեսնում», – ասում է դեղատներից մեկի աշխատակիցը։

Նշենք, որ վեց ամսով դեղատոմս ստանալու հնարավորությունը նախատեսած է խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Մեկ այլ դեղատան այցելուներից մեկն ասաց, որ հիմա նա կարող է մասնագետի մոտ անվճար խորհրդատվություն անցնել. այդպիսի հնարավորությունը նրան պետք կգա։ Նրա խոսքով` ինքը տարիներով դեղեր է գնում առանց բժիշկների հետ խորհրդատվության, այլ կերպ ասած` ինքնաբուժությամբ է զբաղվում։

«Ես բժիշկի չէի այցելում, ինքս էի ընտանիքի համար դեղերը գնում։ Երեք տարի Փարիզում եմ ապրել, այնտեղ այսպիսի բարձիթողի վիճակ չէր», – պատմեց նա։

Երրորդ դեղատանն ավելի էին ողջունում նորամուծությունը։ Բանն այն է, որ մարդիկ հաճախ բժշկին դիմելու փոխարեն նախընտրում են գնալ դեղագործի մոտ ու նրանից պարզել` ինչպես է պետք բուժվել։ Պատմում են ախտանիշների ու գանգատների մասին, ըստ էության, խորհրդատվություն են ուզում, սակայն սխալ հասցեով են դիմում։

Առողջապահության փոխնախարար. «Դեղատոմսը դառնալու է իրավական ակտ»

«Մեզ մոտ են գալիս, խնդրում են ճնշումը չափել», – բողոքեց երևանյան դեղատան աշխատակցուհին։

Նա նշեց, որ երբ առողջապահության նախարարության նախագիծն ուժի մեջ մտնի, այդպիսի բան չի լինի։

«Ինչ վերաբերում է դեղատների բիզնեսին, ապա դժվար թե նախագիծը հարված հասցնի դրան», – հավելեց զրուցակիցը։

Առողջապահության նախարարության դիրքորոշումը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ Դեղատոմսը պաշտոնյան անվանել է «բժիշկների, դեղատների ու հիվանդների հարաբերությունները կարգավորող գործիք»։

Դեղատոմսերի կիրառումը փուլերով է մտնելու. մարտի 1–ից կարգելվի առանց դեղատոմսի վաճառել հակաբիոտիկները, հորմոնալ դեղորայքն ու կոդեին պարունակողները։ Հետո` արդեն հունիսի 1–ից, արգելքի տակ կմտնեն ներարկային դեղերը, իսկ հոկտեմբերի 1–ից դեղատոմսերով կվաճառվի առողջապահության նախարարության կայքում ներկայացված ամբողջ ցանկը։

«Մեծ մասամբ քաղաքացիներն ինքնաբուժությամբ են զբաղվում։ Գնում են դեղատուն, հարցնում են դեղագործին` ինչ ընդունել այս կամ այն հիվանդության դեպքում։ Իսկ դեղատան աշխատակիցը պատասխանելու համար համապատասխան կրթություն չունի», – հավելել է փոխնախարարը։

Բացի այդ` առողջապահության նախարարությունում, համոզված են, որ դեղատոմսերի կիրառման պրակտիկան կարող է ոչ միայն թղթիկ տալ մարդկանց, այլ օգնել ճիշտ կազմակերպել բուժումը։