ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանցի հոկեյիստները «Վիտեբսկ-2-ի» հետ արտագնա խաղում առավելության հասան 8:3 հաշվով (առաջինումհաղթել էր բելառուսական թիմը՝ 5:2), այնուհետև մեր թիմը կրկին հյուրընկալվելիս հաղթեց Լիտվայի «Էներգիային»՝ 6:4: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այսօր «Արարատը» երկրորդ հանդիպումը կանցկացնի «Էներգիայի» հետ:
Սա կանոնավոր առաջնության վերջին խաղն է:
«Արարատը» 51 խաղից հետո 89 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդ տեղն է զբաղեցնում:
Լավագույն ութ թիմերը կխաղան փլեյ-օֆֆում: