Ուկրաինան ներկայացնող հայ սամբիստը ոսկե մեդալ է նվաճել Մինսկի միջազգային մրշարցում

Ուկրաինայի հավաքականից 36 մարզիկ է խաղացել։ Մրցաշարին մասնակցել է 200 սամբիստ 21 երկրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ուկրաինան ներկայացող հայ սամբիստ Ռազմիկ Տոնոյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի միջազգային մրցաշարում։

Ինչպես հաղորդում է «Տելեգրաֆը», մրցաշարում Ուկրաինայի հավաքականը 18 մեդալ է նվաճել՝ 4 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե։

Պատվանդանի պատվո հարթակին կանգնել են մարտական սամբոյի մրցումներին մասնակցած ուկրաինացիները՝ Անդրեյ Կուչարենկոն (62 կգ ք/կ), Վադիմ Բուրչակը (74 կգ ք/կ), Անատոլի Վոլոշինովը (100 կգ ք/կ) և Ռազմիկ Տոնոյանը (100 կգ-ից ավել)։